
Հունիսի 22-ին Հայաստանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական հերթական խորհրդակցությունների շրջանակում տեղի է ունեցել հանդիպում ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն, դեսպան Վահե Գաբրիելյանի և Վրաստանի ԱԳՆ Լևան Միքելաձեի անվան դիվանագիտական վերապատրաստման և հետազոտական ինստիտուտի տնօրեն Իրինա Դախունդարիձեի միջև:
Ինչպես հայտնում են Հայաստանի դիվանագիտական դպրոցից, կողմերը քննարկել են դիվանագիտության ոլորտում կրթական երկու հաստատությունների միջև համագործակցության զարգացման և համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները
Հանդիպմանը հաջորդել է Հայաստանի դիվանագիտական դպրոցի և Վրաստանի դիվանագիտական վերապատրաստման և հետազոտական ինստիտուտի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողություն:
Հանդիպմանը մասնակցել են նաև երկու երկրների արտաքին գործերի նախարարների տեղակալները, երկու երկրներում հավատարմագրված դեսպանները և այլ բարձրաստիճան դիվանագետներ: