ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զինված ապստամբությունը, ամեն դեպքում, կճնշվեր. Պուտին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձ է հղել,հետո խորհրդակցություն է անցկացնում ուժային գերատեսչությունների ղեկավարների հետ:

Խորհրդակցությանը մասնակցում են գլխավոր դատախազը, ներքին գործերի, պաշտպանության նախարարները, ԱԴԾ տնօրենը, Ռոսգվարդիայի ղեկավարը, ԱԴԾ տնօրենը, քննչական կոմիտեի ղեկավարը, ինչպես նաև Կրեմլի վարչակազմի ղեկավարը:

Պուտինն իր ուղերձում նշել է, որ զինված ապստամբությունը, ամեն դեպքում, կճնշվեր։ 《Ապստամբության կազմակերպիչները, դավաճանելով երկրին, դավաճանեցին նրանց, ովքեր իրենց հետ էին, մարտիկներին օգտագործեցին վատ նպատակների համար։
Վագների մարտիկները կարող են պայմանագիր կնքել ՌԴ ՊՆ-ի հետ, վերադառնալ տուն կամ Բելառուս》,-նշել է նա։




Լրահոս