Միխայիլ Գալուզինն ու Վաղարշակ Հարությունյանը զրուցել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 26-ին ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինն ընդունել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանին: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում` երկկողմ օրակարգի արդիական թեմաների, Լաչինի միջանցքում և ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի զարգացման շուրջ:

Ընդգծվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների` 2020-2022 թթ. ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունների անկասելի պահպանման կարևորությունը:




Լրահոս