Armenian text to speach

Բլինքենը Վաշինգտոնում կհանդիպի Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ամերիկյան կողմը մի շարք հարցեր ունի, որոնք կցանկանար քննարկել։ «Քննարկումները, որոնք կանցկացվեն այստեղ, շատ նուրբ դիվանագիտական են»,- ասել է խոսնակը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամով բանակցություններին։

Նա ընդգծել է, որ բանակցությունները տեւելու են մինչեւ հունիսի 29-ը։ «Պետքարտուղար Բլինքենը կհանդիպի Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների հետ։ Մենք նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է, եւ որ ուղիղ երկխոսությունը մնացած հարցերի լուծման եւ ամուր ու արժանապատիվ խաղաղության հասնելու բանալին է»,- ասել է Մեթյու Միլլերը։




Լրահոս