
Գերմանացի պատգամավոր Մերլե Շպելերբերգն այցելել է Ջերմուկ և Երասխ՝ տեղում ծանոթանալու իրավիճակին: Այդ մասին հայտնում է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը:
«Այսօր Ջերմուկի մեր կենտրոնում հյուրընկալել ենք Եվրոպական խորհրդարանի գերմանացի պատգամավոր Մերլե Շպելերբերգին՝ ժամանակավոր հավատարմատար, Գերմանիայի փոխդեսպան Էրիկ Տինտրուպի ուղեկցությամբ: Մեր դիտորդները նրանց տեղեկացրել են ներկա իրավիճակի մասին, որից հետո պատվիրակությունը միացել է Երասխում մեր պարեկությանը՝ տեղում իրավիճակը գնահատելու համար»,- նշված է առաքելության թվիթերյան գրառման մեջ։