ՀԱՐՑ. Արցախյան պատերազմի վետերան եմ, ՊՆ սոցիալական ծառայության կողմից տրված վետերանի վկայական ունեմ: Ընտանիքիս անդամներից մեկը հիվանդանոցում է, ուզում եմ իմանալ` հնարավո՞ր է, որ բուժսպասարկումը գոնե մասամբ իրականացվի զեղչերով: Եւ ընդհանրապես, ի՞նչ արտոնություններից կարող է օգտվել ընտանիքս:
«Հայփոստ» բաժանմունքի վարիչ
ՊԱՏԱՍԽԱՆ. Ո՛չ, նման զեղչային համակարգ չի գործում: Անվճար բուժօգնություն կարող է ստանալ միայն պատերազմի վետերան Կարապետ Գեւորգյանը, իսկ տան անդամները նման արտոնություններից չեն կարող օգտվել: Մի խոսքով, այսօր ոչ մի արտոնություն էլ չկա սահմանված, որ ընտանիքի մյուս անդամներն էլ կարողանան օգտվել: Ինչ վերաբերում է ընդհանուր արտոնություններին, ապա կոնկրետ պարզաբանում ստանալու համար քաղաքացին կարող է դիմել պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչություն:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Օգնությունն ազատամարտիկին կցուցաբերվի, թե նրա ընտանիքի անդամներին, նույնն է: Այսինքն` երկու դեպքում էլ բուժծառայության համար ծախսվելիք գումարը Կարապետ Գեւորգյանի գրպանից է դուրս գալու: Ուսիտեւ, եթե ազատամարտիկների ընտանիքների համար արտոնյալ պայմաններ ստեղծելու ցանկությունն իրական է, ապա լավ կլիներ, որ նրանք գոնե զեղչով օգտվեին բժշկական ծառայություններից: Կարապետ Գեւորգյանի` մեր խմբագրությանն ուղղված հարցը տվյալ դեպքում կարելի է ընդունել իբրեւ առաջարկ` հույսով, որ ոչ հեռու ապագայում զեղչային արտոնություններից կօգտվեն նաեւ արցախյան ազատամարտի մասնակիցների ընտանիքները: