Բնակարան Երևանում, 2015 թ․ արտադրության Hyundai  մակնիշի մեքենա․ որքան ունեցվածք ունի ՔՊ-ական Հասմիկ Հակոբյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը  2022 թվականի հայտարարատու տարում հայտարարագրել է մեկ բնակարան Երևանի Նոր Նորք վարչական շրջանում: Ըստ հայտարարագրի՝ ունի մեկ մարդատար մեքենա՝  2015 թվականի արտադրության Hyundai  մակնիշի, որը ձեռք է բերել 2021 թվականին:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախկին օգնական, ՔՊ-ական Հասմիկ Հակոբյանը հայտարարգրել է 33 մլն 100 հազար դրամ արժողությամբ փոխառություն  «Արմ Կոնստրակտ» ՍՊԸ-ից:  Հակոբյանի կանխիկ դրամական միջոցները տարեվերջին կազմել է 500 հազար դրամ, իսկ բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 835 հազար դրամ:

Հայտարարատու անձի եկամուտները տարվա ընթացքում կազմել են 37 մլն 712 հազար դրամ, որից 8 մլն 022 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմից, իսկ 29 մլն 690 հազար դրամը վարկ է Ամերիաբանկ ՓԲԸ-ից: Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 41 մլն 714 հազար դրամ:

Էմմա Միքայելյան




Լրահոս