Ամալյա Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել։ Նա, աշխատելով «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում որպես ստացիոնար ծառայության կադրերի տեսուչ, նույն ընկերության տնօրենից հանձնարարություն ստանալով կազմակերպել հաստատության բուժաշխատողների մասնագիտական կատարելագործման դասընթացներին մասնակցությունը, որը եղել է վճարովի հիմունքներով։
Սակայն վերջիններիս հետ անձնական փոխհարաբերություններով ու վստահությամբ պայմանավորված, հիշյալ վճարներն իր միջոցով փոխանցելու նպատակով 2020 թվականի հուլիսի 8-ից օգոստոսի 24-ն ընկած ժամանակահատվածում մանկաբույժներից հավաքել է 60.000-ական, իսկ բուժքույրերից՝ 50.000-ական ՀՀ դրամ, այնուհետև իրեն փաստացի ազատ կամքով վստահված խոշոր չափերով 2.340.000 ՀՀ դրամը չի փոխանցել «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամ և հափշտակել է, ինչի պատճառով կատարելագործման դասընացները տեղի չեն ունեցել:
Քնար Մանուկյան