
Այսօր երգչուհի Վարդուհի Վարդանյանի ծննդյան օրն է
Երգիչ Անդրեն իր ինստագրամյան էջի «սթորի» բաժնում հրապարակել է Վարդուհի Վարդանյանի հիշատակին նվիրված երգը, և շնորհավորել նրա ծննդյան օրը։
«Վարդուհի Վարդանյան, ծնունդդ շնորհավոր։ Դու միշտ ապրում ես իմ սրտում, իմ հարազատ ընկեր, իմ հրեշտակ։ Կարոտել եմ»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ երգչուհի Վարդուհի Վարդանյանը մահացել է 17 տարի առաջ՝ 2006 թվականի հոկտեմբերի 15-ին Սևան-Մարտունի մայրուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։
Ինեսսա Սուքիասյան