
Հունիսի 26-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նախկին պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամակամության շրջանակի անդամ Ռընե Ռուքեին։
Արցախի Արտաքին գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել հյուրին՝ Արցախի հանդեպ մշտական ուշադրության ու Ֆրանսիա-Արցախ բարեկամական կապերի շարունակական ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար։
Կողմերը քննարկել են Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի հաղթահարման հնարավորությունները և հումանիտար բնույթի մի շարք հարցեր։