ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի հորը հրավիրել են Քննչական կոմիտե

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն նոր քրեական գործ է հարուցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված եւ մահացած հղի կնոջ Սոնա Մնացականյանի գործով:

Քրեական վարույթով Սոնայի հորը՝ Մնացական Մնացականյանին, ճանաչել են տուժող: Վարույթը նախաձեռնվել է մայիսի 18-ին։ Այսինքն, բացի վարորդի վերաբերյալ այս պահին դատարանում քննվող վարույթից, արդեն իսկ նախաձեռնված է նոր քրեական վարույթ՝ շարասյան ղեկավար կազմի մեղավորության հարցի քննարկման նպատակով:

Եվ ահա, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ այս քրեական գործով իրավապահների տեսադաշտում է Պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանի տեղակալ Գրիգոր Առաքելյանը, ինչից հետո իրավապահ համակարգը նոր քրեական գործ հարուցեց:

Ինչպես հայտնի է՝ 2023 թվականի մարտի 3-ին փաստաբան Րաֆֆի Ասլանյանը հայտնել էր, որ «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ ՀՀ լավագույն դատավորներից՝ Արշակ Վարդանյանի նախագահությամբ, բավարարել է ներկայացված հատուկ վերանայման բողոքը և արձանագրել է, որ ՀՀ վարչապետին ուղեկցող շարասյան ավտոմեքենայի վարորդի կողմից Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքով մինչդատական վարույթի ընթացքում խախտվել են տուժողի իրավահաջորդ Մնացական Մնացականյանի իրավունքները և իրավաչափ շահերը՝ շարասյան ղեկավար և պատասխանատու կազմի պաշտոնատար անձանց արարքների քրեաիրավական գնահատման կապակցությամբ պատշաճ քննություն չկատարելու իմաստով։ Բազմիցս նշել եմ, որ այս դեպքով իրականացվել է ուղղորդված նախաքննություն, բացահայտ նպատակներով «անհետացվել» է շարասյան ավտոմեքենաներում օգտագործված ռադիոկապի ձայնագրությունը։ Նաև չեմ բացառում, որ իշխանությունը փորձելու է ՀՀ վճռաբեկ դատարանի միջոցով բեկանել այս դատական ակտը և ի վերջո փակել իր համար խոցելի թեման»:

Ք․Մ․




Լրահոս