Հունիսի 27-ին` ժամը 14:09-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախթալա քաղաքում ծառն ընկել է ավտոմեքենայի վրա. ավտոմեքենայում արգելափակված քաղաքացիներ կան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ քաղաքի Թումանյան փողոցի թիվ 10 հասցեի մոտակայքում ծառն ընկել է «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վրա. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ արգելափակված վարորդ Հ. Դ.-ն (ծնված 1953 թ.) և ուղևոր Է. Դ.-ն (ծնված 1950 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից։
Փրկարարները հեռացրել են ծառը. երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։