
Երասխում մետալուրգիական գործարան կառուցող «GTB Steel» հոլդինգը «Յութուբ»-ում պաշտոնական ալիք է ստեղծել, որտեղ հրապարկելու է գործարանի ուղղությամբ ադրբեջանական կողմի արձակած կրակոցների տեսանյութերը:
Ընկերությունը հրապարակել է այսօրվա կրակոցների տեսանյութը, ըստ որի՝ մեծ մասամբ վնաս է հասցվել գործարանի կառուցման աշխատանքում օգտագործվող տեխնիկային: