
Միջազգային դատարանը հորդորել է բացել Լաչինի միջանցքը, Եվրոպական խորհրդարանը՝ նույնպես, և մենք չենք լռելու:
Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն:
«Հիքմեթ Հաջիևի հայտարարության վիրավորանքներն ու սպառնալիքները վկայում են փաստարկների թուլության մասին»,- գրել է Լուազոն։