
Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ՝ 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը և 67 կգ քաշային Գասպար Տերտերյանը դուրս են եկել կիսաեզրափակիչ։
Հիշեցնենք, որ երեկ Վիգեն Նազարյանը (87 կգ) և Յուրիկ Հովեյանը (63 կգ) դուրս էին եկել եզրափակիչ և այսօր կգոտեմարտեն ոսկե մեդալի համար։
55 կգ քաշային Հոմերոս Առաքելյանը այսօր կգոտեմարտի բրոնզե մեդալի համար։