Աճել են փաստաբանների նկատմամբ բռնությունները, հրավիրում եմ հանրային քննարկման․ Թագուհի Թովմասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. «Վերջին ժամանակահատվածում Հայաստանում փաստաբանների նկատմամբ կիրառվող բռնության դեպքերն ակնհայտորեն աճել են, և նրանց մասնագիտական գործունեությանը խոչընդոտող հանգամանքներ են ի հայտ եկել:

Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով, որ փաստաբանությունն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի գործունեության ոլորտներից մեկն է՝ սույն թվականի հունիսի 30-ին՝ ժամը 14:30-ին, ԱԺ 334 դահլիճում կազմակերպում եմ «Բռնության դեպքերի աճը և փաստաբանների մասնագիտական գործունեության առջև ծառացած խնդիրները» թեմայով աշխատանքային քննարկում, որին մասնակցության հրավերներ եմ ուղարկել շահագրգիռ օղակների։

☎️Քննարկմանը ոլորտային մասնագետների մասնակցության համար կարող եք կապ հաստատել 011 513 230, 011 513 336, 041 888 842 հեռախոսահամարներով»։




Լրահոս