
Իսպանիայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության 63 կգ քաշային կարգայինների մրցապայքարում Յուրիկ Հովեյանը դարձել է ոսկե մեդալակիր։
Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:
ՀՀ հավաքական թիմի կազմում հանդես եկող Յուրիկ Հովեյանը Գյումրու Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոցի սան է: Չեմպիոնի անձնական մարզիրը Սարիկ Սարգսյանն է: