Պատմության այս օրը. ինչ իրադարձություններ են եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1914 թ. այս օրը «Երիտասարդ Բոսնիա» կազմակերպության անդամներից Գավրիլո Պրինցիպը սպանեց ավստրոհունգարական գահի ժառանգորդ Ֆրանց Ֆերդինանդին և նրա կնոջը: Ավստրո-Հունգարիան և Գերմանիան դեպքը որպես առիթ օգտագործեցին Սերբիայի վրա հարձակվելու համար, ինչը և սկիզբ դրեց Առաջին համաշխարհային պատերազմին:

* 1992 թ. այս օրը Արցախյան ազատամարտի ժամանակ հայկական զինված ուժերը Մոնթե Մելքոնյանի հրամանատարությամբ ազատագրեցին Ճարտար, Մաճկալաշեն, Կարմիր Շուկա բնակավայրերը:

* 1098 թ. այս օրը Առաջին խաչակրաց արշավանքների ժամանակ խաչակիրները Անտիոք քաղաքի մոտ ջախջախեցին մուսուլմաններին:

* 1292 թ. այս օրը Եգիպտոսի սուլթան Մելիք Աշրաֆը, ով արդեն գրավել էր խաչակիրների վերջին հենակետը Մերձավոր Արևելքում` Աքքա քաղաքը, հարձակվեց և գրավեց կաթողիկոսի նստավայրը` Հռոմկլան, գերի վերցրեց Ստեփանոս Դ Հռոմկլայեցի կաթողիկոսին ու քաղաքի բնակչությանը եւ շարժվեց դեպի Սիս:

* 1712 թ. այս օրը ծնվել է Ժան Ժակ Ռուսոն՝ ֆրանսիացի նշանավոր փիլիսոփա, գրող, լուսավորիչ (մահ.՝ 1778):

* 1877 թ. այս օրը 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Արշակ Տեր-Ղուկասովի հրամանատարությամբ հայկական զորքերը ազատագրեցին Բայազետը:

* 1919 թ. այս օրը ստորագրվեց Վերսալյան պայմանագիրը, որով պաշտոնապես ավարտվեց Առաջին համաշխարհային պատերազմը:

* 1926 թ. այս օրը ծնվել է Արտյոմ Կարապետյանը՝ թատրոնի և կինոյի հայ դերասան, հայտնի է իր կրկնօրինակման աշխատանքներով (մահ.՝ 2011 թ.):

* 1970 թ. այս օրը Երևանի կենդանաբանական այգուց փախավ Վովա փիղը։




Լրահոս