
Այսօր
Հունաստանի Պորտո
Կարաս քաղաքում
մեկնարկած շախմատի
Եվրոպայի թիմային
առաջնությունում Հայաստանի
տղամարդկանց հավաքականը
3.5:0.5 հաշվով առավելության
հասավ Ավստրիայի
ընտրանու նկատմամբ
և տեղ կզբաղեցնի առաջատարների
թվում: Նախ առաջին խաղատախտակի
վրա սև ֆիգուրներով հանդես
եկող Սերգեյ
Մովսիսյանը ընդամենը
21 քայլ հետո
համաձայնեց միավորը
կիսել Մարկուս
Ռագգերի հետ,
ապաև երկրորդ
և երրորդ
խաղատախտակների վրա հանդես եկող
Վլադիմիր Հակոբյանն
ու Գաբրիել
Սարգսյանը պարտության
մատնեցին համապատասխանաբար Ստեֆան Կինդելմանին ու Դավիդ Շենգելիային
և րոպեներ
առաջ Ռոբերտ
Հովհաննիսյանը սև ֆիգուրներով հաղթեց
Ռոբերտ Կրեյսելին:
Մեկնարկը հաջողված
է: