Այս պահին շփման գծում իրադրությունը հարաբերականորեն կայուն է, կրակոցներ չկան: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, ԱԳ
նախկին նախարար Դավիթ Բաբայանը:
«Այս պահին զոհերի մասին ոչինչ ասել չեմ կարող, սպասենք պաշտոնական տեղեկություններին: Կարծում եմ` Ադրբեջանը Վաշինգտոնյան բանակցություններին ընդառաջ փորձում է ճնշման տակ պահել մեզ, նույնը եղավ նաև օրեր առաջ, երբ փակեցին Լաչինի միջանցքը»,-հավելեց մեր զրուցակիցը:
Նշենք, որ Հունիսի 28-ին՝ ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։
Հայկական կողմն ունի 4 զոհ: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:
Լիդա Եղիազարյան