
Ռուսաստանաբնակ հայտնի հայ բլոգեր, պարող և երգիչ Դավիթ Մանուկյանը (Դավա) ինստագրամյան իր էջի «սթորի» բաժնում հրապարակել է լուսանկար՝ նկարահանման հրապարակից։ Նա նկարահանվում է ռուսական ТНТ հեռուստաալիքի «Թաց վերնաշապիկներ» սերիալում։
«Բացում եմ կինոսեզոնը․ Նոր դեր ֆիլմում»,-գրել է նա։
Դավան դեռ մայիսին նշել էր, որ այս ամռանը պետք է նկարահանվի ֆիլմում, որպես գլխավոր դերակատար, և երկու սերիալներում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Դավան հարաբերությունների մեջ էր երգչուհի Օլգա Բուզովայի հետ։ Նրանց սիրավեպը սկսվել էր 2019 թվականի ամռանը։ Այնուամենայնիվ, նրանք բաժանվեցին մեկուկես տարի հարաբերություններից հետո։