2007 թվականից հետախուզվողը կալանավորվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Հրազդանի բաժնի և ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունիսի 27-ին Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկում հայտնաբերել, ձերբակալել և Հրազդանի բաժին են տեղափոխել Հովիկ Ե.-ին: Այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանությունը։

«Նա 2007 թ. հոկտեմբերի 24-ից ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի (Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը) 2-րդ մասի մեղադրանքով:

Հայտնաբերման մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին:




Լրահոս