
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 27-ին Կրեմլում հանդիպել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին։ Նրանք քննարկել են իրավիճակը տարածաշրջանում և հատուկ ռազմական գործողության գոտում։
Ռամզան Կադիրովն իր տելեգրամյան ալիքում գրել է․ «Գերագույն գլխավոր հրամանատարն առանձին-առանձին խնդրեց շնորհավորել ՀՌԳ-ում ծառայող զինվորներին։ Խիզախ տղաներին մաղթեցի հաջողություններ, բարի երթ և իրենց առաջադրանքների շուտափույթ կատարում»,- ։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը РИА Новости-ի հետ զրույցում հաստատել է հանդիպման փաստը․ «Այո, եղել է»։ Այլ մանրամասներ նա չի հայտնել։