Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։
Նրանք շնորհավորել են միմյանց և երկու երկրների ժողովուրդներին Կուրբան Բայրամ տոնի առթիվ և փոխանցել իրենց բարեմաղթանքները։
Հեռախոսազրույցի ընթացքում վստահություն է հայտնվել, որ երկու երկրների միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունները կշարունակեն հաջողությամբ զարգանալ բոլոր ոլորտներում։ Տեղի է ունեցել մտքերի փոխանակում դաշնակցային կապերի հետագա զարգացման շուրջ։