
Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հետևում հրադադարի ռեժիմի պահպանմանը։
Ինչպես նշվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում, վերջին մեկ օրվա ընթացքում Մարտակերտի և Մարտունու շրջաններում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման 5 դեպք, ինչի հետևանքով հայկական և ադրբեջանական կողմերից կան զոհեր և վիրավորներ։
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հետաքննություն է անցկացնում այդ փաստերի վերաբերյալ