Իսպանիայի Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Գասպար Տերտերյանը (67 կգ) դարձել է բրոնզե մեդալակիր: 3-րդ տեղի համար գոտեմարտում նա 5-4 հաշվով հաղթել է Ֆրանսիան ներկայացնող Մագոմեդ Գատագաջևին: Կիսաեզրափակիչում Գասպարը 2-3 հաշվով պարտվել էր թուրք Ազատ Սարիյարին: Հայ ըմբիշը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 5-0 հաշվով հաղթել էր ռումինացի Լեոնարդ Պետրուին, հաջորդ գոտեմարտում 8-0 հաշվով առավելության էր հասել Չեխիայի ներկայացուցիչ Դալգատ Մագոմեդովի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակիչում 7-1 հաշվով հաղթել էր Ֆինլանդիան ներկայացնող Նեստորի Կալեին:
Սա մեր հավաքականի 5-րդ մեդալն էր առաջնույունում: Մեր ըմբիշները նվաճել են 1 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ: