ԱՄՆ նախագահի խորհրդական Ջեյք Սալիվանն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հանդիպմանն ու թվիթերյան իր մկրոբլոգում գրառում կատարել։
«Ուրախ եմ հյուրընկալել Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին: Ես Հայաստանին ու Ադրբեջանին կոչ արեցի շարունակել առաջ շարժվել դեպի խաղաղություն, ինչպես նաև խուսափել սադրանքներից ու նվազեցնել լարվածությունը` վստահության ամրապնդման համար»,- գրել է նա: