Կամերային թատրոնի դերասանական անձնակազմը մեկնել է Եվրոպա՝ շրջագայության: Այս մասին ArmLur.am-ը տեղեկացավ Կմերային թատրոնի ինստագրամյան էջից:
Կամերային թատրոնը հյուրախաղերով առաջինը հանդես կգա Սերբիայում, որտեղ խաղալու են «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացումը:
Դերասանական կազմից հյուրախաղերի են մեկնել՝ Վահե Զիրոյանը, Սոնա Մաթեւոսյանը, Լուիզա Ներսիսյանը դստեր՝ Լիլիթ Թոխատյանի հետ, Արամ MP3-ը, Եվա Խաչատրյանը, Ռաֆայել Երանոսյանը եւ այլք:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Կամերային թատրոնի վերջին շրջագայության ընթացքում արտակարգ իրավիճակ էր ստեղծվել: Կամերային թատրոնի դերասանների հետ կապն ընդհատվել էր, պատճառը՝ Իրանում տեղի ունեցած պայթյունավտանգ իրադարձություններն էին եղել: Դերասաններն այս օրերին գտնվում էին Իրանի Իսլամական Հանրապետությունում ՝ «Ֆաջր» 4-րդ միջազգային փառատոնի շրջանակներում:
Լիդա Եղիազարյան