Լիսկան մահացու գնդակը չէր վստահի անգամ սեփական որդուն (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը, Armlur.am  լրատվականի թղթակցի հետ զրույցում, խոսելով իր և Սուրեն  Խաչատրյանի միջև լարված հարաբերությունների մասին, ասաց, որ իր պայքարը միայն  Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի`Լիսկայի դեմ չէ, այլև  ողջ ռեժիմի` լիսկայության դեմ, որից պետք է ազատել մեր ժողովրդին:

Ինչ վերաբերում է Սուրեն Խաչատրյանի` իրեն դատի տալու մասին, նախկին քաղաքապետը ծիծաղեց, ապա ասաց, որ ինքը 60-ից ավելի փաստ ունի նախկին մարզպետի դեմ:

Անդրադառնալով  նախորդ տարի տեղի ունեցած Գորիսի ողբերգական դեպքերին, երբ սպանվեց   Սուրեն Խաչատրյանի սանիկը` Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայր Արտակ Բուդաղյանը վիրավորվեց, Սամվել Հարությունյանը համոզված է` տան 2-րդ հարկում միայն Սուրեն Խաչատրյանն է եղել, հետևաբար ինքն է կրակել Ավետիք Բուդաղյանի րա, ավելին`Լիսկան  մահացու գնդակը երբեք չէր վստահի անգամ սեփական որդուն:

Մանրամասները` տեսանյութում:

 

 




Լրահոս