Փոխնախարարներ են ազատվել աշխատանքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր  որոշումներ է ստորագրել ԱԻ փոխնախարարներին պաշտոնից ազատելու մասին։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-457-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 8-րդ մասը՝

Արտյուշ Գրիգորյանին 2023 թվականի հունիսի 30-ից ազատել արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից»:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-457-Ն օրենքի 4-րդ հոդվածի 8-րդ մասը՝

Արա Նազարյանին 2023 թվականի հունիսի 30-ից ազատել արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հունիսի 30-ից ԱԻՆ-ը դադարեցվում է գերատեսչության գործունեությունը:




Լրահոս