Քաղաքացու՝ վարժական հավաքին մասնակցելու հարցը վերանայվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին՝ դժգոհելով, որ վարժական հավաքին մասնակցելուց առաջ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանման (զինկոմիսարիատ) բժշկական հանձնաժողովը պատշաճ չի ուսումնասիրել իր առողջական գանգատներն ու բժշկական փաստաթղթերը։

Դիմումատուի տեղեկացմամբ՝ ունի մի շարք առողջական խնդիրներ, մինչդեռ զինկոմիսարիատում դրանք պատշաճ չեն հետազոտվել և գնահատվել: Սեփական միջոցներով կրկին անցել է բժշկական հետազոտություններ և փաստաթղթերը ներկայացրել, սակայն բժշկական հանձնաժողովը դրանք ևս պատշաճ չի ուսումնասիրել: Արդյունքում, պիտանի է ճանաչվել վարժական հավաքին մասնակցելու համար: Խնդրել է Պաշտպանի աջակցությունը բժշկական հանձնաժողովի եզրակացությունը վերանայելու հարցում:

Հարցը քննարկվել է զինկոմիսարիատի իրավասու ներկայացուցչի հետ, ինչի արդյունքում առողջական վիճակի վերաբերյալ գանգատներն ու բժշկական փաստաթղթերը լրացուցիչ ուսումնասիրվել են, և անձը ճանաչվել է ոչ պիտանի վարժական հավաքի համար:

Պաշտպանը կարևորում է ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, որի արդյունքում լուծվում են քաղաքացիների բարձրացրած մի շարք խնդիրներ։




Լրահոս