
«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանն ու նորաձևության և դիզայնի պալատի նախագահ, դիզայներ Վահան Խաչատրյանը պատրաստվում են «Երևանի նորաձևության շաբաթ»-ին։ Լուսինե Թովմասյանն իր ինստագրամյան էջի «սթորի» բաժնում հրապարակել է լուսանկարներ Վահան Խաչատրյանի հետ՝ նախապատրաստական աշխատանքներից։
Նշենք, որ հուլիսի 1-ից 6-ը Երևանի «ՀայԱրտ» մշակութային կենտրոնում, առաջին անգամ տեղի կունենա Նորաձևության շաբաթ՝ Yerevan Fashion Week-ը։ Ավելի քան 20 դիզայներներ կցուցադրեն իրենց ոճային հավաքածուները։
Ինեսա Սուքիասյան