Երևանի Կենտրոն վարչական շրջանի բնակիչներն ահազանգում են, որ Երևանի կենտրոնական փողոցները շարունակում են մնալ անմխիթար և անբարեկարգ վիճակում:
Ավելին, բնակիչները խորը մտահոգություն և անհանգստություն են հայտնում, որ, օրինակ, Մոսկովյան-Տերյան փողոցներում՝մայթերի, խանութների եւ ծառերի վրա կախված բաց հոսանքալարերն այնքան ցածր են կախված, որ կարող են դիպչել մարդկանց գլուխներին, եւ եթե քաղաքացին ուշադիր չանցնի այդ հատվածներով, կարող է հոսանքահարվել և տեղի ունենա անդառնալին:
Իսկ թե ինչ է այս մասին մտածում Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը, դժվար է ասել, քանի որ վերջինս կարծես միայն զբաղված է աթոռ զբաղեցնելով, այլ ոչ թե Կենտրոնի բնակիչների հոգսերը հոգալով:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան