ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աղբի կույտեր, կոտրված ատրակցիոններ, չորացած ծառեր. ի՞նչ վիճակ է «Մանկական երկաթուղում»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի տարի է Երևանի «Մանկական երկաթուղին» գտնվում է ծայրահեղ անբարեկարգ վիճակում: ArmLur.am-ն այցելել է Մանկական երկաթուղի, եւս մեկ անգամ արձանագրել է երկաթուղու խղճուկ վիճակը: Տարածքը գրեթե ամբողջովին ամայացել է և այլևս այս տարածքում վազվզող փոքրիկներ չկան: Երբեմն ուրախ զվարթ հիշողությունների երկաթուղին այլևս մռայլ ու գորշ է: Ամբողջ տարածքը գտնվում է աղբի ու փնթիության մեջ, ամենուրեք թափված աղբի կույտեր են, կոտրված ատրակցիոնների մասեր ու չորացած ծառեր:

Այնինչ դեռեւս 2020 թվականի հունիսի 16-ին այդ ժամանակվա Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասել էր, որ «Մանկական երկաթուղին չի կարող մնալ այսօրվա վիճակում»: Սակայն մինչ օրս այնտեղ որևէ բերեկարգման աշխատանքներ չեն արվել և երկաթուղու արդիականացման ծրագրերը մնացել են միայն թղթի վրա, քանի որ այդ ուղղությամբ գործուն քայլեր չեն ձեռնարկվել:

ArmLur.am-ը կապ հաստատեց Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Լևոն Սարդարյանի հետ, ով ասաց, որ Մանկական երկաթուղին քաղաքապետարանին չի պատկանում, միայն թունելն է քաղաքապետարանինը, որի վերանորոգման նախագիծը դեռ մշակվում է, և նախագծի պատրաստ լինելուց հետո ժամկերտները կնշվեն:

Ներկայումս Երկաթուղում միայն գնացքն է աշխատում: Այն անցնում է այլևս չգործող «Ուրախություն» կայարանի կողքով և կանգնում է «Պիոներական» կայարանում։ Քանի որ այն նույնպես չի գործում, մարդիկ մնում են իրենց տեղերում և գնացքը հետընթաց վերադառնում է «Հայրենիք» կայարան։ Այգու տարածքում հազվադեպ շրջող մարդիկ գալիս են միայն գնացքի համար, քանի որ բացի գնացքից այլևս ոչինչ չկա:

Մաշա Մելքոնյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս