
Մ-2 միջպետական ճանապարհի կմ40+900 հատվածում գտնվող Ոսկետափի տրանսպորտային հանգույցում (Վեդիի կամուրջ) կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ տրանսպորտային հանգույցը վտանգավոր է երթևեկության համար։
Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից:
Ճանապարհային երթևեկության անվտանգությունից ելնելով՝ տվյալ հատվածը փակվել է երթևեկության համար։
Վարորդները Երևանից դեպի Վեդի կարող են երթևեկել Մ-2 միջպետական ավտոճանապարհի կմ40+950 հատվածում ժամանակավոր բացված հետադարձ կատարելով, այնուհետև՝ աջ կողմում գոյություն ունեցող գրունտային այլընտրանքային ճանապարհով։