
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն երկարաժամկետ որակազրկում կկրի իտալական Ա Սերիայի նոր մրցաշրջանի հենց մեկնարկից: Իտալիայի դաշնային դատարանը որոշել է 10 խաղով որակազրկել պորտուգալացի մասնագետին՝ «Մոնցա»-«Ռոմա» հանդիպման ժամանակ մրցավարի հասցեին հնչեցրած մեղադրանքների համար:
Այսպիսով, Մոուրինյուն բաց կթողնի Իտալիայի առաջնության մեկնարկային 10 հանդիպումները՝ սկսած առաջին տուրից։ Բացի դրանից, պորտուգալացին պետք է վճարի 50 հազար եվրո տուգանք, նույնքան էլ «Ռոման»: