
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության պատժամիջոցների համակարգման գրասենյակի ղեկավար Ջեյմս Օ-Բրայենի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են կառավարությունից։
«Վարչապետը գոհունակություն է հայտնել հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման դինամիկ բնույթից և ընդգծել ԱՄՆ վարչակազմի աջակցությունը՝ մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման գործում:
Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում և միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի:
Քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, հայ-ադրբեջանական սահմանին և ԼՂ-ի հետ շփման գծում Ադրբեջանի սադրիչ և ագրեսիվ գործողություններին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցությունների ընթացքին, ինչպես նաև հայ-թուրքական գործընթացին վերաբերող հարցեր»,- նշված է հաղորդագրությունում: