Հրապարակ. Ոստիկանները խմում են քերոբների կենացը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թերթը
գրում է, որ նախօրեին “”Էրեբունի“” քրեակատարողական հիմնարկի պետ Լյովա Բաղդասարյանն ամուսանցրել է աղջկան: “”Հարսանիք”” կայացել է “”Ֆլորենցիա“” ռեստորանային համալիրում, որը պատկանում է Երեւանի արդեն նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին: Հարսանիքի քավորն է եղել Էրեբունու նախկին ոստիկանապետ Ավո Մկրտչյանը, որն այժմ զբաղեցնում է արտակարգ իրավիճակների նախարարության հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությունը: Բնականաբար հարսանիքին մասնակցել են ՔԿՀ եւ ոստիկանության մեծ թվով աշխատակիցներ, այդ թվում` Քրեակատարողական վարչության պետի երկարամյա տեղակալ 
Ռաֆիկ Հովհաննիսյանը: Բայց հարսանիքը հատկապես ուշագրավ է եղել նրանով, որ փեսայի կողմից երկու քրեական հեղիանակություններ են մասնակցել, մեկը հայտնի Օշականցի Գեւորիկը, որը վերջերս է ազատվել բերդից: Հարսանիքի ամենահետաքրքիր պահն այն է եղել, երբ քավոր եւ թամադա, նախկին ոստիկան Ավո Մկրտչյանը հատուկ բաժակ է բարձրացրել ու խմել երկեւ “”քերոբների“” կենացը: Կենացը ծաղկեցրել եւ մեծ հաճույքով խմել են բոլորը` այդ թվում ոստիկաններն ու ՔԿՀ աշխատակիցները“”,- գրում է “”Հրապարակ“”-ը:




Լրահոս