ԼՈՒՐ ԿԱԴՐ            

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

Պատանի հայ բռնցքամարտիկները 3 մեդալ են նվաճել Ղազախստանում կայացած միջազգային մրցաշարում, որին մասնակցում էր 7 երկրի ավելի քան 200 բռնցքամարտիկ։

46 կգ քաշային Վահրամ Դովլաթբեկյանը դարձել է արծաթե մեդալակիր, իսկ 63կգ քաշային Արտյոմ Ստեփանյանն ու գերծանր քաշային Տիգրան Խաչատրյանը նվաճել են բրոնզե մեդալ։

 

 

 

ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐ

ՀԱՐՑ. Հիմա կորոնավիրուսի դեմ պատվաստվելու ինչ-որ հակացուցումներ կա՞ն:

Արգիշտ Եսայան  (39 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Պատվաստումների բժշկական հակացուցումները լինում են բացարձակ եւ ժամանակավոր: Պատվաստումների միակ բացարձակ հակացուցումը տվյալ պատվաստանյութի նախորդ դեղաչափից հետո առաջացած անաֆիլաքսիան է կամ ծանր ալերգաբանական ռեակցիան (տարածուն եղնջացան, սուլող շնչառություն, բերանի խոռոչի, կոկորդի այտուց, դժվարացած շնչառություն, հիպոթենզիա եւ շոկ) պատվաստանյութի կամ պատվաստանյութի որեւէ բաղադրիչի նկատմամբ:

ՀՀ առողջապահության ու աշխատանքի տեսչական մարմին

 

«ԺՈՂՈՎՈւՐԴ».  Պատվաստման ժամանակավոր հակացուցումներն են սուր հիվանդությունները՝ միջին եւ ծանր ընթացքով, ինչպես նաեւ քրոնիկ հիվանդությունների սրացումը:

 

 

 

ՖԻՆԱՆՍՆԵՐ

ՀԱՐՑ. Ովքե՞ր կարող են մասնակցել ներքին աուդիտորի որակավորման քննություններին Ֆիննախում:

 Վարսիկ Փաշայան  (28 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ կառավարության՝ 2014 թվականի փետրվարի 13-ի N 176-Ն որոշման պահանջների համաձայն՝ ներքին աուդիտորների որակավորման նպատակով անցկացվող քննություններին (այսուհետ` քննություն) կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող այն քաղաքացիները,

1) ովքեր դատական կարգով չեն ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ,

2) ովքեր չունեն դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար դատ­վա­ծություն,

3) ովքեր դատական կարգով չեն զրկվել ֆինանսատնտեսական հարաբերությունների իրականացման բնագավառում պաշտոն զբաղեցնելու կամ գործունեությամբ զբաղվելու իրավունքից,

4) ում քննությանը մասնակցելու համար լիազոր մարմին նախորդ 3 տարվա ընթացքում ներկայացված դիմումը չի մերժվել լիազոր մարմնի կողմից` պահանջվող փաստաթղթերում կեղծ եւ (կամ) անարժանահավատ տեղեկատվություն ներկայացնելու հիմքերով։

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Քննությանը մասնակցելու համար անհրաժեշտ է առձեռն, փոստով (էլ. փոստ` [email protected]) կամ էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային համակարգի միջոցով փաստաթղթերը ներ­կայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշմամբ սահմանված կարգով) լիազոր մարմին ներկայացնել`

l դիմում,

l անձնագրի եւ սոցիալական քարտի կամ նույնականացման քարտի պատճենը,

l բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը:

 

 

 

 

 




Լրահոս