Մարտի 2-ին, ժամը 15.05-ին ԱԻՆ-ն ահազանգ է ստացել, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհին` Դավթաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գյումրի-Երևան հատվածի 54-րդ կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաները: Վերջինիս վարորդը` Ա.Ս.-ը, ստանալով տարբեր մարմնական վնասվածքներ, տեղափոխվել է Երևանի «Արմենիա» ՀԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը և հոսանքազրկել ավտոմեքենան:
Վթար Գյումրի-Երևան հատվածում. կա տուժած
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ