Ակտիվիստներին ազատ են արձակել (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ ակտիվիստ Անի Նավասարդյանը armlur.am  լրատվականի թղթակցին հայտնեց, որ ոստիկանությունը ազատ է արձակել   ակտիվիստներ Եղիա Ներսիսյանին ու Գևորգ Չախալյանին:

Նրանց իրավապահները ոստիկանության բաժին  էին տարել  պատճառաբանությամբ, թե նրանք իբր աղտոտել են մշակույթի նախարարության մուտքը Գառնիից  բերած ավազով:

1939764_767237159954272_76085276_n

 

1979688_767233419954646_1646315177_n

Հիշեցնենք, որ այսօր  մի խումբ ակտիվիստներ և Գառնու տաճարի հարակից տարածքում  սրճարանի կառուցմանը դեմ եղող քաղաքացիներ  մեկնել էին Գառնի և կարողացել  են ստիպել շինաշխատանքներ կատարողներին  ժամանակավորապես դադարեցնել սրճարանի կառուցման աշխատանքները, որից հետո Երևան վերադարձի ճանապարհին իրենց հետ բերել են մի քանի տոպրակ ավազ և այն դրել նախարարության մուտքի մոտ:

1977287_767177916626863_1287772640_n

1782091_767177086626946_1418899697_n

 




Լրահոս