People en Espanol-ը հայտնում է, որ կոլումբիացի երգչուհի Շակիրան պատմել է, որ իր նախկին ամուսնու՝ ֆուտբոլիստ Պիկեի դավաճանությունների մասին իմացել է լրատվամիջոցներից։
Երգչուհին պատմում է, որ կարդացել է այդ մասին, երբ հայրը վերակենդանացման բաժանմունքում էր։
«Հայրիկը լրջորեն վիրավորվել է դժբախտ պատահարի հետևանքով։ Այդ ամենը տեղի է ունեցել միաժամանակ: Եվ հետո ես մամուլից իմացա, որ ինձ դավաճանել են, երբ հայրս վերակենդանացման բաժանմունքում էր»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ անցյալ տարի երգչուհին հայտարարեց իր նախկին սիրեցյալից՝ դավաճանության պատճառով բաժանվելու մասին։ Ֆուտբոլիստին հաճախ էին տեսնում գիշերային ակումբներում՝ այլ կանանց շրջապատում։ Նոյեմբերին հայտնի դարձավ, որ Շակիրան ստացել է երեխաների խնամակալությունը։ Նա որդիների հետ պատրաստվում էր տեղափոխվել Բարսելոնայից Մայամի, սակայն դա չարեց իր 91-ամյա հոր պատճառով։
Ինեսա Սուքիասյան