Դերասանուհի, հաղորդավարուհի Տոմա Պետրոսյանն օրերս «Կնոջ օրագիր» հաղորդման հյուրն էր, որտեղ պատասխանել է մի քանի հարցի, և խոսել է անձնականի ու Արցախի շրջափակման մասին։
«Այսօր ինձ պակասում են բաց ճանապարհները։ Դա ամենամեծ բացն է իմ մեջ, որ ես ուզածս ժամանակ գնամ տուն, տեսնեմ ծնողներիս, հարազատներիս, ովքեր այնտեղ են։ Բայց ես հավատս չեմ կորցնում․ կբացվի»,-նշել է նա։
Հարցին, թե արդյոք Պոնչի (Տարոն Իսպիրյանի) հետ չեն մտածում երեխա ունենալու մասին, և արդյոք սիրված է, դերասանուհին պատասխանել է․ «Առանց սիրելու և սիրված լինելու անհնար է․ պետք է միշտ սիրահարված լինել։ Ես երբեք չեմ բարձրաձայնել անձնականիս մասին, այլապես դա կլինի հանրային։ Ժամանակը կգա, բոլորն ամեն բան կիմանան»։
Հիշեցնենք, որ դերասանուհին ծնվել և մեծացել է Ստեփանակերտում։ Սակայն Արցախի շրջափակումից հետո չի կարողանում գնալ Արցախ և տեսնել ծնողներին։
Ինեսա Սուքիասյան