ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խանութների թալաններ, մեքենաների հրկիզում․ Փարիզում արդեն քանի է օր չեն դադարում բողոքի զանգվածային ակցիաները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայում արդեն երեք գիշեր է՝ ցույցեր են տեղի ունենում, որոնք ուղեկցվում են ոստիկանության և ցուցարարների միջև բախումներով։ Ըստ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի՝ ցույցերի ընթացքում առնվազն 667 մարդ է ձերբակալվել։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ն։

Բողոքի առիթ է դարձել ոստիկանության կողմից 17-ամյա դեռահաս վարորդի սպանությունը։ Տղան հրաժարվել էր ենթարկվել ոստիկաններին և մեքենայով հեռացել էր, սակայն ոստիկաններից մեկը կրակել էր նրա վրա, և նա ստացած վնասվածքներից մահացել էր։

Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Ժերալդ Դարմանենը հայտնել է նաև, որ ոստիկանները, ժանդարմներն ու հրշեջները գիշերը երկրում ծայր առած «հազվադեպ բռնությունները հաղթահարել են խիզախորեն»։

Ամբողջ երկրում ցույցերի ընթացքում թալանվել են խանութներ, հրկիզվել մեքենաներ՝ չնայած ոստիկաններ մեծ թվին․ Ֆրանսիայում ցույցերի ընթացքում անկարգություններ թույլ չտալու համար տեղակայվել էր 40 հազար ոստիկան։

Հաղորդվում է, որ Փարիզի կենտրում գտնվող խանութներից կողոպտիչները գողացել են կոշիկներ, պայուսակներ և հագուստ։ Թալանվել են նաև ոսկերչական խանութներ։ Մայրաքաղաքի արվարձաններում, ինչպես նաև այլ քաղաքներում մարդիկ ներխուժել են սուպերմարկետներ։ Մարսելում թիրախավորվել են նաև ռեստորանները և սրճարանները։

Անկարգությունների էպիկենտրոնը դարձել է Նանտեր քաղաքը, որտեղ սպանվել էր դեռահասը։




Լրահոս