ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես մատչելի գնումներ կատարել Wildberries-ից. ինչից են դժգոհում քաղաքացիները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը բազմաթիվ ահազանգեր է ստանում քաղաքացիներից ռուսական Wildberries ընկերության վերաբերյալ: Մեզ ահազանգած քաղաքացիները դժգոհում են, որ ընկերությունն անհասկանալի պատճառներով Հայաստանի քաղաքացիների համար փակել է կոսմետիկայի խանութների, հագուստի բրենդների արտիկուլները, ու վերջիններս չեն կարողանում իրենց ցանկալի գնումները կատարել:

Ավելին՝ քաղաքացիները նաեւ դժգոհեցին, որ Wildberries օնլայն առեւտրային ցանցից հնարավոր է ավելի մատչելի գնումներ կատարել` փոխելով Հայաստանի առաքման հասցեն Ռուսաստանի առաքման հասցեով, որի մասին սակայն քաղաքացիներից ոչ բոլորն են տեղեկացված, ոչ բոլոր համակարգերին են հասանելի եւ ոչ բոլորն են կարողանում օգտվել:

Նշենք, որ քաղաքացիների ահազանգերի շուրջ ArmLur.am-ը հարցում է ուղարկել  ռուսական Wildberries  ընկերությանը պարզաբանում ստանալու համար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ գրել էինք, որ  ընկերությունը պարբերաբար թանկացնում է  գնված ապրանքի վերադարձի գումարը: Այժմ նախկին՝ 450-դրամի փոխարեն  այն դարձել է 850 դրամ: Ինչպես նաեւ քաղաքացիներին զայրացրել է նաեւ այն հանգամանքը, որ երեխաների համար նախատեսված կաշաները, նպարեղենը չեն կարողանում հատով գնել, քանի որ Wildberries-ը փոխել է գնման ձեւը. այն այսուհետ պետք է գնել որոշակի քանակով, ինչը մեծ անհարմարություններ է պատճառել եւ վրդովմունք առաջացրել քաղաքացիների շրջանում:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Լիդա Եղիազարյան




Լրահոս