Հունիսի 29-ի երեկոյան Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երեւանի Սայաթ-Նովայի պողոտայի Հ․ Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի շենքի տանիքի երկաթյա թիթեղը թուլացել եւ կախվել է, առկա է ընկնելու վտանգ:
ArmLur․am-ը կապ հաստատեց Տիկնիկային թատրոն՝ ճշտելու դեպքի մանրանմասները:
Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը մեզ հետ զրույցում բացատրեց. «Ձեւակերպման մեջ սխալ կա: Տանիքը կապ չունի թատրոնի հետ: Մենք ընդամենը գտնվում ենք բարձրահարկ շենքի առաջին եւ երկրորդ հարկերում: Մեզնից վերեւ էլի հարկեր կան:
Նշենք, որ ահազանգից հետո դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարարներն ապամոնտաժել են շենքի տանիքի փայտե կառուցատարերը եւ թիթեղները (մոտ 10 քմ)։
Մարիամ Ղազարյան