ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ուժային որևէ կառույց չի եկել ԱԺ՝ բացատրելու, թե ինչու են խոշտանգվում փաստաբանները. Թագուհի Թովմասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը պատասխանեց լրագրողների հարցերին մինչ բուն քննարկման սկիզբը։

Հիշեցնենք, որ ԱԺ-ում Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ քննարկվում է վերջին ժանակահատվածում Հայաստանում փաստաբանների նկատմամբ կիրառվող բռնության դեպքերի աճը: Այս մասով Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է․ «Հայաստանում մասնագիտական իրավունքները պաշտպանված չեն: Քննարկում ենք վերջին ժանակահատվածում Հայաստանում փաստաբանների նկատմամբ կիրառվող բռնության դեպքերի աճը:

Սա վկայում է, որ Հայաստանում դեռևս մտահոգիչ է անձի ազատության, իրավաբանական օգնություն ստանալու և մասնագիտական գործունեությամբ զբաղվելու՝ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների իրականացումը։
Տեղի ունցածը արտառոց է ոչ միայն այն իմաստով, որ հանցավոր արարքը կատարում է իրավապահ գործառույթ իրականացնող անձը, այլ նաև այն, որ այդպիսի վարքագիծն ուղղված է նաև իրավապաշտպան գործառույթ իրականացնող անձի նկատմամբ՝ իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս՝ փաստաբանին նույնականցնելով իր վստահորդի հետ։ Այդպիսի վարքագիծը բացահայտ ոտնահարում է ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները, և խայտառակ հետընթաց արձանագրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման տեսանկյունից»




Լրահոս