Տևական ժամանակ է՝ մայրաքաղաքի տարբեր փողոցներ քանդված են, ճանապարահները չեն նորոգվում, գրեթե ամեն տեղ փորված փոսեր են: Մի շարք հատվածներում ճանապարհները քանդվել ու չեն վերանորոգվել՝ դժվարություն առաջացնելով վարորդների համար:
ArmLur.am-ը եղել է մայրաքաղաքի Մյասնիկյան պողոտայում և նկարահանել ողջ պողոտայում տիրող անմխիթար վիճակը: Պողոտայի աջակողմյա հատվածը գրեթե ողջ երկարությամբ քանդված և կարմիր ժապավեններով փակված է, սակայն շինարարական աշխատանքներ տարվում են միայն ճանապարհի մի փոքրիկ հատվածում, մնացած տեղերում կատարվող աշխատանքներ չկան:
Չնայած Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից փոսալցումների մասին անվերջ հայտարարություններ են, միևնույնն է, Երևանի բանուկ փողոցներում պատկերը չի փոխվում: Թե ինչ են մտածում հայրենի իշխանությունների ներկայացուցիչները, անհասկանալի է, քանի որ կարծես թե Ավինյանի հորդորները, «սպառնալիք»-ները ու ժամկետները դրանք վերականգնելու ուղղությամբ, անպատասխան են մնում:
Անդրդվելի են այդ աշխատանքներն իրականացնողները, և Երևանի փողոցները շարունակում են մնալ անմխիթար վիճակում, իսկ քաղաքացիների բողոքները՝ անպատասխան:
Մանրմասները՝ ArmLur.am-ի տեսանութում:
Մաշա Մելքոնյան, Հովսեփ Հովսեփյան