Մարտական նռնակը ձեռքին գնացել է ոստիկանություն. ինչ է կատարվել Շիրակի մարզի բաժնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Ալբերտ Ջանոյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով հանդիսանալով մեղադրյալ, իր նկատմամբ որպես խափանման միջոց՝ բացակայելու արգելքը – կիրառված լինելու պայմաններում, խափանման միջոցի կիրառման հիմքով սահմանահատումների արգելքը վերացնելու և Հայաստանի Հանրապետությունից մեկնելու հնարավորություն ստանալու համար ապօրինի ռազմամթերք պահելով և կրելով, 2023 թվականի մայիսի 22-ին՝ ժամը 17- ի սահմաններում, այցելել է Գյումրի քաղաքի Շիրակացի 17 հասցեում գտնվող ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Մուշի բաժնի վարչական շենք:

Հիշյալ վայրում, գրպանից հանելով և ցուցադրաբար ի ցույց դնելով «Ֆ1» տեսակի մարտական նռնակը, պետական ծառայողներ հանդիսացող՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Մուշի բաժնի աշխատակիցներին պայթյուն կատարելու իրական սպառնալիքներ հնչեցնելով, կատարել է ահաբեկչություն:




Լրահոս