Հանքարդյունահանող կազմակերպության կողմից պետական բյուջե է վերականգնվել 824 մլն պակաս հաշվարկված հարկեր և վճարներ. ՔԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում հանքարդյունահանող կազմակերպության կողմից պետական բյուջե է վերականգնվել 824մլն պակաս հաշվարկված հարկեր և վճարներ:

Այս մասին հայտնում են ՔԿ-ից:

«ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում՝ հանքարդյունահանման գործունեությամբ զբաղվող ընկերության վերաբերյալ քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պետական բյուջե է վերականգնվել 824.687.331 ՀՀ դրամի պակաս հաշվարկված հարկերը և վճարները:

Մասնավորապես՝ քննությամբ հիմնավորվել է, որ հանքարդյունահանում իրականացնող կազմակերպության կողմից 2014 թվականից մինչև 2020 թվականը ներառող ժամանակահատվածում ծավալած գործունեության արդյունքում թերհայտարարագրվել են բնօգտագործման վճար համարվող ռոյալթիի, շահութահարկի, ինչպես նաև բնապահպանական հարկի հարկման բազաները, որի արդյունքում նշյալ վճարների և հարկատեսակների գծով պակաս հաշվարկվել են և պետական բյուջե չեն վճարվել առանձնապես խոշոր չափերով հարկեր և վճարներ:

Նախաքննության ընթացքում կատարված մի շարք վարութային ու ապացուցողական գործողությունների, ինչպես նաև Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների կողմից իրականացված համալիր հարկային ստուգման և վերստուգման շրջանակներում ընկերության կողմից ինքնակամ ներկայացվել են ճշտված հաշվարկ-հաշվետվություններ, որոնց արդյունքում հարկերի և վճարների գծով լրացուցիչ հաշվարկված, տույժերով հանդերձ, 824.687.331 ՀՀ դրամ գումարը վճարվել է պետական բյուջե:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասաված է ՔԿ հաղորդագրության մեջ:




Լրահոս